Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022

USD404.47

EUR387.44

RUB6.48

Երևան 16 ℃

Рус Eng

Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարացնեն․ «Հրապարակ»

Մամուլ

14 Սեպտեմբերի, 8:46

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 10-ին ձևավորվեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն այն իրականում պարապուրդի է մատնված և այս ընթացքում ոչինչ չի արել: Բայց իշխանական խմբակը որոշել է դրա գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։

ՔՊ-ն երեկ խորհրդարան էր ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում էր երկարացնել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը կազմված է բացառապես իշխանական պատգամավորներից` Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմից: Ընդդիմությունը բոյկոտել է այս հանձնաժողովի գործունեությունը: Իսկ քննիչ հանձնաժողովը` Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, կազմավորումից ի վեր ընդամենը 1-2 նիստ է հրավիրել, դեռ որևէ մեկին «հարցաքննության» կամ պարզաբանումներ ներկայացնելու չեն հրավիրել»:

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության