Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու․ «Ժողովուրդ»
Մամուլ
14 Սեպտեմբերի 2022, 8:36«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու: Հայաստանի կենտրոնական բանկն առաջարկում է վերանայել «Բոնուս-Մալուս» համակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվի կառնվի նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտոմեքենաների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և դրանց համար վարորդներից հանված բալերի քանակը։
Ի դեպ, տեղեկացնենք, որ սկսած 2023 թվականից՝ ավտոապահովագրողների բյուրոն նախատեսում է սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։ ՀՀ ոստիկանության տեղեկատվական-փնտրողական համակարգից ԱՊՊԱ-ի համակարգ կփոխանցվի վարորդների կողմից ավտոմեքենաներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կամ այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկությունը»:
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն