Մամուլ

Պարեկները կարող են նախատեսվածից շուտ գործուղվել Սյունիք․ «Հրապարակ»

Պարեկները կարող են նախատեսվածից շուտ գործուղվել Սյունիք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում կրկին աննախադեպ շարժ է։ Պարբերաբար մարզ են այցելում եվրոպացի պաշտոնյաներ, դիվանագետներ։ Նախօրեին մարզ է այցելել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, երեկ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Տեղեկացանք, որ ոստիկանապետի այցի ընթացքում քննարկվել է Սյունիքում պարեկների գործունեության նպատակահարմարությունը, չի բացառվում, որ նախատեսվածից շուտ պարեկներին գործուղեն Սյունիք։

Հիշեցնենք, որ ներկայումս Գյումրիում և Լոռիում են պարեկների ծառայությունը ներդրել, ընթացքի մեջ է Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում ներդրումը, մյուս մարզերում նախատեսվում է եկող տարի, սակայն չեն բացառում, որ Սյունիքում արագացնեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական