Երևանի Ղազար Փարպեցու փողոց հ.11ա հասցեում կտեղադրվի հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ Այդին Մորիկյանի հուշատախտակը: Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց որոշման նախագծին։
Այդին Մորիկյանը 1990-1997թթ. եղել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի առաջին խմբագիրը։ Միաժամանակ Մորիկյանը 1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի, ապա 1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր էր։ Նա 1995-1996թթ.՝ ՀՀ տեղեկատության փոխնախարար, ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների պրոպագանդայի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն։
Մորիկյանը դասավանդել է նաև Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության կենտրոնում։