Մամուլ

Հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկինները՝ Ֆրանսիայի հրապարակում. «Հրապարակ»

Հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկինները՝ Ֆրանսիայի հրապարակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկիններից ոմանք իշխանափոխության հոտ են առել, և նրանց կարելի է տեսնել Ֆրանսիայի հրապարակում։ Օրերս այնտեղ են հայտնվել երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականներ Նաիրի և Սարգիս Սահակյան եղբայրները։ Սարգիս Սահակյանն Արագածոտնի նախկին մարզպետն էր, եղբայրը՝ «Հայդուկ» ՀԿ ղեկավարը։ Հեղափոխությունից հետո եղբայրներն անցան ՔՊ-ի կողմը, ՏԻՄ վերջին ընտրություններում աշխատեցին Տավրոս Սափեյանի համար, իսկ 2021-ի ԱԺ ընտրություններում՝ ՔՊ-ի։

Թալինի ընտրություններում Սահակյանների հայրենի Դիան գյուղում ընտրություններին մասնակցած 49 ընտրողից 45-ը կողմ է քվեարկել ՔՊ-ին, իսկ 2021-ի հունիսի ԱԺ արտահերթ ընտրություններում եղբայրները թեպետ «Պատիվ ունեմ»-ի շտաբի պատասխանատուներն էին, սակայն համայնքում ՔՊ-ն հաղթել էր 96 ձայնով, 34 ձայն ՊՈՒ-ն էր ստացել»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական