Մամուլ

Սամվել Բալասանյանի որդին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս կնշանակվի. «Ժողովուրդ»

Սամվել Բալասանյանի որդին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս կնշանակվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս:

Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թեև իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակման մասով, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել: Բանն այն է, որ Միսակ Բալասանյանի անունը կապված է որոշ աղմկահարույց դեպքերի հետ, և հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը «մաքրելու» համար:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միսակ Բալասանյանին, և մեր հարցադրումներին ի պատասխան՝ Գյումրի-Գարեջուր» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Սանոյանը հայտնեց. «Նման տեղեկությունների չեմ տիրապետում, պարոն Բալասանյանը այս պահին իրականացնում է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության նախագահի իր աշխատանքը»: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական