Մամուլ

Դումանյանը բուհերի օպտիմալացում է սկսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լուրջ գործընթաց է սկսել բուհերի օպտիմալացման վերաբերյալ: Ավելին, մեր տեղեկություններով՝ օպտիմալացման նախագիծն արդեն ամբողջ փաթեթով նախարարությունը պատրաստվում է ուղարկել կառավարություն:

Նախարարությունն առաջին փուլով որոշում է կայացրել միավորել Կինոյի և թատրոնի ինսիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան: Անգամ հայտնի է արդեն միացված համալսարանների նոր անվանումը. այն կկոչվի «Արվեստների ակադեմիա»:

Մեր հավաստի տեղեկություններով` նախարարությունը կառավարության հետ ամեն ինչ անելու է, որպեսզի նոր ուսումնական տարին սկսեն հենց նոր համալսարանում: Հատկանշական է, որ նախարարության այս գործընթացին մեծապես աջակցել է Կինոյի և թատրոնի ինսիտուտի նախկին ռեկտոր, ներկայիս պրոռեկտոր,  ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը»: