«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուշագրավ խոսակցություն է ծավալվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որի հիմքի վրա ստեղծվել է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն ևս հրավիրեն քննիչ հանձնաժողով և հրավիրելուց առաջ մի քանի օր շուտ այդ մասին տեղյակ պահեն:
Նիկոլ Փաշինյանին կանչելու են քննիչ հանձնաժողով, իսկ թե երբ, հայտնի չէ, քանի որ հանձնաժողովը դեռևս փաստահավաքության գործունեության փուլում է և այլ աշխատանքներ չի արել, մարդկանց չի հրավիրել»: