«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին, հրավիրել է կոմիտե՝ հարցաքննության: Ավելին՝ քրեական գործը Գլխավոր դատախազության կողմից երկրորդ անգամ կոմիտե ուղարկելու ժամանակ կրկին հարցաքննության են հրավիրվել Շանթի Յուրա անունով հայտնի Յուրա Ղարիբյանը և գործարար Արշավիր Սարգսյանը, որոնք Հովսեփյանի որդու հետ բիզնես կապերի մեջ են եղել:
Եվ, ահա, 7ամիս անց հերթական անգամ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննությունն ավարտել է: Պաշտպաններին ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար՝ լրացուցիչ մասով: Գործը դեռ դատարան չի ուղարկվել: Աղվան Հովսեփյանը արդեն շուրջ 7 ամիս է, ինչ կալանքի տակ է և գտնվում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»: