«Հրապարակ» թերթը գրում է. «Հատկանշական է, որ երեկ Փաշինյանի ցուցումով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հրատապ ասուլիս էր հրավիրել խորհրդարանում։ Ասուլիսը նա սկսեց ռուսներին «կատոկելով»՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը դնելով ռուսական կողմի վրա, բայց, հավանաբար, չափն անցել էր, ուստի կեսից նրա հեռախոսին զանգ հնչեց, նա ընդհատեց ասուլիսն ու պատասխանեց, ապա վերադառնալով՝ մեղմացրեց դիրքորոշումը։ Զանգահարողը, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն է եղել»: