Մամուլ

Սեյրան Օհանյանին կրկին կանչել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար« ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին կրկին վկայի կարգավիճակով կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննում են ՊՆ նախկին և ներկա մի շարք զինվորականների մասով հարուցված քրեական գործերի շրջանակում որպես վկա, և նախկին նախարարին կոնկրետ հարցադրումներ են արվում զիվորականների, հրամանատարների, նրանց՝ պատերազմի ժամանակ իրականացրած գործողությունների մասով:

Օրինակ՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության ՀԿԳ բաժնում քննվում է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթեցման գործը և մի շարք այլ զինվորականների գործողությունների մասով հարուցված քրեական գործեր: Չի բացառվում, որ այս և այլ պաշտոնյաների դեմ հարուցված գործերով են Սեյրան Օհանյանին կանչում հարցաքննության»: