«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանը խոստանում է հետաքրքիր և երկարատև լինել: Բանն այն է, որ խորհրդարանում պետք է քննարկվի կառավարության 2021 թվականի կատարողականը, ընդ որում՝ դա պետք է արվի ոլորտ առ ոլորտ, ինչպես այժմ քննարկվում է մշտական հանձնաժողովներում: Դա ենթադրում է, որ կառավարության անդամները պետք է ներկայանան, ներկայացնեն իրենց կատարողականը և պատասխանեն պատգամավորների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն նախարարներին զգուշացված է՝ ինչ հանդիպումներ և քննարկումներ են առկա, կազմակերպել այնպես, որ կարողանան ներկա գտնվել այդ օրերին և չարժանանան ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը:
Ավելին՝ մենք տեղեկացանք, որ առաջին օրն անձամբ կներկայանա և զեկույցով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա կպատասխանի նաև պատգամավորների հարցերին»: