Մամուլ

Կուսակցությունները բյուջեից գումար կստանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը գումար կստանան պետությունից: Մասնավորապես, գումար ստանալու այս կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով այն դեպքում, երբ կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները երեք տոկոսից ավելի են հավաքել:

Ըստ այդմ, մեկ տարվա համար 268 մլն դրամ է ստանում ՔՊ-ն, 38 մլն. «Հանրապետություն» կուսակցությունը, 50 մլն. ԲՀԿ-ն և 163 մլն. «Հայաստան» դաշինքը:

Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով»: