Մամուլ

4,5 միլիարդի պահանջը մերժվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը 3 ամիսը մեկ կառավարությունից դոտացիա է ստանում՝ իրականացրած պետպատվերի, ընթացիկ ծախսերի համար:

Նախարարությունը հաշվետվությամբ հիմնավորում է հավելյալ ծախսերը և ստանում գումարը: Օրերս նախարարությունը դիմել է հերթական գումարը ստանալու համար, սակայն չի կարողացել պատշաճ հիմնավորել հայտը, և ֆիննախը մերժել է: Խոսքը 4.5 միլիարդ դրամի մասին է:

Կառավարությունում քննարկմանը առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն է հարցը ներկայացրել ու մերժվել, ինչը նշանակում է, որ բուժհիմնարկները կանգնելու են ֆինանսական խնդիրների առջև»: