Մամուլ

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քնչչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչ գործով են նրան կանչել Քննչական կոմիտե, սակայն նկատենք, որ Սեյրան Օհանյանը մինչ այս պահն ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում:

Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա մասով մի քրեական գործ կա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործը, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, և քրեական գործը մնացել է օդից կախված: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրյալ էր նաև «Մարտի 1»-ի գործով: Իսկ թե ինչ գործով են նրան Զինվորական քննչական կոմիտե կանչել, կներկայացնենք առաջիկայում»: