Մամուլ

Վարորդները փող աշխատելու նոր ճանապարհ են գտել. «Ժողովուրդ»

Վարորդները փող աշխատելու նոր ճանապարհ են գտել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի հանրային տրանսպորտի վարորդները փող աշխատելու նոր ճանապարհ են գտել: Նրանցից շատերը նոր ավտոբուսներում ուղևորներին ասում են մանրադրամը չգցել սարքի մեջ, այլ տալ իրենց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են պատմել նման պատմության մեջ ընկած քաղաքացիները: Նշենք, որ նոր ավտոբուսներ ուղևորը մուտք է գործում միայն առջևի դռնից, նա պետք է վճարի ուղևորության սկզբում մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով:

Ի դեպ, մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը վճարման սարքն ընդունում է միայն 100-դրամանոց մետաղադրամ: Իսկ եթե ուղևորը վարորդին առաջարկում է 200 դրամանոց մետաղադրամ, ապա վերջինս նրան հետ է վերադարձնում 100 դրամ, իսկ մյուս 100 դրամը նա չի գցում սարքի մեջ:

Տեղեկացնենք, որ վարորդները նախորդ տարվա դեկտեմբերին բողոքում էին, քանի որ գիտեին, որ միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հայտնվելու են խոշորացույցի տակ: Չէ՞ որ այդ սարքավորումները տեղադրելուց հետո վարորդները «սև աշխարհից» դուրս են եկել և մտել սպիտակ դաշտ, այսինքն՝ թափանցիկ են աշխատում:

Պարզվում է, սակայն, այդքան էլ թափանցիկ չեն աշխատում»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական