«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 27 տարի Պաշտպանության նախարարությունում աշխատած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, համակարգը լցնում է ՊՆ կամ Ոստիկանության կադրերով»:
Մասնավորապես, 2021թ. ապրիլի 25-ից օգոստոսի 2-ը լինելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ նա համակարգ է բերել ՀՀ Պն իր մտերիմ կադրերին, ինչը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, թե ինչու են ՊՆ կադրերին տեղափոխում Արտակարգ իրավիճակների նախարարություն և պաշտոնների նշանակում, իսկ համակարգում երկար տարիներ աշխատած անձանց որևէ կերպ չեն խրախուսում»: