Քաղաքական

Այդպիսի աճպարարություն կարող է Ռուստամյանի նման դաշնակցականը. Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այդպիսի աճպարարություն կարող է Ռուստամյանի նման դաշնակցականը. Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել.

«Դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազրույցը TRIPP-ի մասին։ Այսպես աղավաղել և աճպարարություն կարող է թերևս Արմեն Ռուստամյանի նման դաշնակցականը։

Խնդիրը կայանում է նրանում, որ այս մարդկանց համար քաղաքականապես գոյություն ունենալը հնարավոր է միայն, երբ որ իրենք հենվում են ողբի, պատերազմի, ցավի վրա։ Ինքնիշխան, ազատ Հայաստանը, որը կախվածություն չունի ինչ-որ մայրաքաղաքից, իրենց ամենամեծ վախն է։

Ես ձեզ խոստանում եմ՝ ՀՀ ժողովրդի հետ 2026թ․ մենք ձեր էջը մեկընդմիշտ փակելու ենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական