Քաղաքական

Անլուրջ է. եթե կարողանային, կրկեսի շենքը չէին թողնի առանց վերանորոգման. Հասմիկ Հակոբյան

Անլուրջ է. եթե կարողանային, կրկեսի շենքը չէին թողնի առանց վերանորոգման. Հասմիկ Հակոբյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հայտարարել է, թե իրենց հաղթանակից հետո 300 հազար աշխատատեղ են ստեղծելու. «Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլև ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու»։ 

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց՝ ընդդիմադիր գործիչները հաճախ հանդես են պոպուլիստական հայտարարություններով:

Նրա գնահատմամբ՝ այսպիսի հայտարարություններն ընդամենը ունկնհաճո խոսքեր են, քանի որ ընդդիմությունը չի գալու իշխանության. 

«Օրինակ, Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ իրենց վարչապետը 1 դրամ աշխատավարձ կստանա, խոստանում է վերանորոգել բոլոր շենքերի մուտքերը, ներել բոլոր խախտում կատարած վարորդներին։

Առաջարկներ կարող են լինել նույնիսկ կենսաթոշակների տասնապատիկ ավելացման վերաբերյալ, սակայն այդ ամենը լուրջ չէ։ Եթե կարողանային, տարիներով կրկեսի շենքը չէին թողնի առանց վերանորոգման»,- հավելեց պատգամավորը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական