Քաղաքական

Երևանի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում. Լավրով

Երևանի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում. Լավրով

«Հիբրիդային սպառնալիքների» վերաբերյալ Ռուսաստանի հասցեին Հայաստանի իշխանությունների մեղադրանքները տարակուսանք են առաջացնում Մոսկվայում․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարը այս մասին խոսել է՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե իբր Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ կապված Եկեղեցու հետ, շատ առումներով ներկայացվում են որպես պայքար ՌԴ-ի կողմից «հիբրիդային սպառնալիքների» դեմ։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ցավով է հետևում հայկական եկեղեցու շուրջ իրավիճակի զարգացմանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի և՛ վարչապետը, և՛ խորհրդարանի խոսնակը վերջերս չեն հերքել, որ Հայաստանի նկատմամբ «հիբրիդային սպառնալիքները» գալիս են նաև Ռուսաստանի կողմից։ 

«Մեզ մոտ հայտարարությունները տարակուսանք են առաջացնում։ ԵՄ-ի հետ մերձեցումն անհետևանք չի անցնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ պնդում «Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն է միջոցներ տրամադրում դրա համար. վերջերս ստացվել է 15 միլիոն եվրոյի տրանշ։ Ես կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին՝ վաստակել այս փողի յուրաքանչյուր ցենտը», - նշել է  նա։

Լավրովը նաև մեկնաբանել է Գյումրու ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մեղադրանքները, որոնցից մեկը կապված էր Ռուսաստանի հետ Հայաստանի միությանը սատարող հայտարարությունների հետ։

Ըստ նրա՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ չխաթարող քաղաքական հայացքներ արտահայտելու համար անձի դեմ հարուցված քրեական գործը լուրջ մտահոգություններ է առաջացրել ռուսական կողմում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական