Քաղաքական

Խաղաղությունն արժեք է, բայց. Ռուստամյան

Խաղաղությունն արժեք է, բայց. Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Վենեսուելայի, Գրենլանդիայի ու Գազայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները վկայում են աշխարհի ընթացակարգերի շուռ գալու մասին։ «Խաղաղությունն, իհարկե, արժեք է, բայց իրական, կայուն խաղաղությունը պետք է ձեռք բերվի՝ նկատի ունենալով կողմերի օրինական պահանջները։ Բայց մենք այստեղ մեր օրինական պահանջների մասին խոսել չենք կարող, իրավունքների արձանագրման մասին խոսել չենք կարող»,- ասել է նա։

Ըստ Ռուստամյանի՝ TRIPP-ի իրագործման մասին ստորագրված հայտարարությունն իրավական ուժ չունի. «Առաջին պարբերությունն ամեն ինչ խոսում է այս փաստաթղթի արժեքի մասին։ Իսկ առաջին պարբերությամբ ասվում է, որ սա իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է»։

Ըստ Ռուստամյանի, Հայաստանը բանակցություններում ոչ թե սուբյեկտ է, այլ՝ օբյեկտ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական