Քաղաքական

Չեմ կարծում, թե մինչև ընտրություններ կփոխեն իրենց դիրքորոշումը. Գեղամ Նազարյան

Չեմ կարծում, թե մինչև ընտրություններ կփոխեն իրենց դիրքորոշումը. Գեղամ Նազարյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոն այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը դրական է գնահատում TRIPP-ին առնչվող հայտարարությունը՝ հաշվի առնելով առկա իրողությունները։

Թե որքանով են փարատվել TRIPP-ի շրջանակներում Հայաստանի իրավասությունների և լիազորությունների հետ կապված կասկածները, պատգամավորը նշեց՝ այդ թեմայով հանրային քննարկում չկա։

«Կա որոշ քաղաքական ուժերի կողմից քննադատական վերաբերմունք, որը, իմ կարծիքով, չի փոխվել նաև վերջին համաձայնությունից հետո։ Նրանք իրենց տեսակետները հիմնավորում են մի շարք պատճառաբանություններով, և չեմ կարծում, թե մինչև առաջիկա ընտրություններ կփոխեն իրենց դիրքորոշումը»։

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին, նա նշեց՝ որևէ նորություն դեռ չկա. «Կան գործընթացներ, որոնց մասին պետք չէ անդադար խոսել։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական