Քաղաքական

Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, այլ բան թույլ տվեք չասել. Ռուբինյան

Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, այլ բան թույլ տվեք չասել. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարի մասին։

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ի ու Թուրքիայի միջև 2022թ. պայմանավորվածություն է եղել երրորդ երկրների ու դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար սահմանը բացելու մասին։ «Այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ ժամանակը գա, կասեմ։ Միայն կասեմ այն, որ հրապարակային է՝ Թուրքական կողմը ասել է, որ վերականգնում է Ալիջանի անցակետը»,- նշել է նա՝ հավելելով, որ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ավելի լավ է ինչ-որ բան լինի, նոր այդ մասին խոսվի։

Անդրադառնալով Թուրքիայի՝ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական գործընթացները միմյանց կապելու հայտարարություններին, նա ասել է. «ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները տարբեր են, բայց քանի որ նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա, և կարծում ենք, որ ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի ՀՀ-Ադրբեջան գործընթացին, այլև կօգնի ու նոր ազդակ կտա։ Բացի այդ, չենք կարող չնկատել, որ ՀՀ-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա՝ օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ, երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը, և ընդհանուր առմամբ գործընթացները դրական ուղղությամբ են գնում, որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք, որոշ արդյունքներ կտեսնենք»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական