Քաղաքական

Ինչ ֆորմատով ուզում են, թող մասնակցեն, բայց այս ներկայացվածությունը չեն ունենա. Սիմոնյան

Ինչ ֆորմատով ուզում են, թող մասնակցեն, բայց այս ներկայացվածությունը չեն ունենա. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարանում չի ունենա այն ներկայացվածությունը, ինչ այժմ։

«ՀՅԴ-ի գործն է՝ ինչ ֆորմատով ուզում են՝ մասնակցեն։ Ես վստահ եմ՝ այն ներկայացվածությունը, որ «Հայաստան» դաշինքն այսօր ունի, էլ չի ունենալու։ Կարծում եմ՝ միգուցե հնարավոր է ինչ-որ փոքրակազմ չափով ներկայացված լինի, մինիմալ շեմը հաղթահարի, այն էլ՝ այն պատճառով, որ ԸՕ համաձայն այլևս կուսակցությունների ու դաշինքների համար անցողիկ շեմը 1 տոկոսով իջեցվել է»,– ասել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ իրենք մնացել են հին տրամաբանության մեջ, անհնար է այլևս խոսել պատերազմի մասին կամ հարևան երկրներից որևէ մեկի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ «Թող անեն հայ ժողովրդին էդ առաջարկը, որ ասեն՝ գալիս են պատերազմ են սկսում, այլ դիվանագիտություն են անելու, ՌԴ-ի հետ այլ հարաբերություններ կկառուցեն։ Հայ ժողովուրդը կորոշի։ Բայց կարծում եմ՝ մերժել է ու մերժելու է»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական