ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար մոտ 300 հոգու թեկնածություն է հաստատվել։
«Էլ ֆիլտրացիայի փուլ չկա։ Ցուցակը ձևավորելու է համաժողովը՝ սկզբնական մասը մի քիչ այլ տրամաբանությամբ (առաջին 50-ը կամ 100-ը), մնացածը՝ այլ տրամաբանությամբ»,– ասել է նա։
Ըստ նրա՝ ցուցակը ձևավորելու է ոչ թե մեկ անձ, այլ համաժողովը, որի պատվիրակների թիվը մոտ 1000 է։ Համաժողովը կանցկացվի մոտակա ժամանակներում։