Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված հինգ անձից չորսի, այդ թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնատար անձանց նկատմամբ դատարան են ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ, որոնք բոլորը բավարարվել են. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 5 անձ, այդ թվում՝ երեք պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ էին ներկայացվել դատարան։