ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվից 4 հայ գերիների վերադարձն ու Հայաստանում 44-օրյա պատերազմի ընթացքում վարձկանության մեղադրանքով դատապարտված սիրիացի քաղաքացիների վերադարձը միմյանց հետ կապ չունեն։
«Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի բարենպաստ կդարձնի»։