Քաղաքական

ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել

ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՊԵԿ պաշտոնյաների. նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ. Radar Armenia-ի հարցին ի պատասխան հայտնեցին նախաքննական մարմնից։ 

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներ։

Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»- ասացին կոմիտեից։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական