Քաղաքական

Դպրոցականները կմասնակցեն կամավորական գործընթացներին. Ժաննա Անդրեասյան

Դպրոցականները կմասնակցեն կամավորական գործընթացներին. Ժաննա Անդրեասյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ ընդգծելով կամավորության կարևոր դերը։ Կամավորությունը սոցիալական և հանրային համերաշխության ձևավորման կարևոր մշակույթ է, իսկ բուհական ընդունելության գործընթացում կամավորական գործունեության հաշվառումը միջազգային փորձով ընդունված մոտեցում է։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի ընդունումից հետո մենք ամբողջությամբ վերափոխում ենք ընդունելության համակարգը։ Մեր տրամաբանությամբ՝ 12-րդ դասարանի ուսումնառության, հատկապես երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացվող կամավորական գործունեությունը պետք է ունենա կարևոր դեր և հաշվի կառնվի ընդունելության գործընթացում»,-նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական