Քաղաքական

ԱՄՆ-ի տարբերակն անհամեմատելի է ՌԴ առաջարկի հետ. ինչ առավելություններ կստանա Հայաստանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-ի տարբերակն անհամեմատելի է ՌԴ առաջարկի հետ. ինչ առավելություններ կստանա Հայաստանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անբարեխղճություն է Թրամփի ուղին «միջանցք» անվանելը՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչ այլընտրանք է ունեցել Հայաստանը և ինչ առաջարկ է նախկինում ներկայացվել Ռուսաստանի կողմից։ Հանրային քննարկումներում բարձրաձայնված հիմնական մտահոգությունը վերաբերում էր սահմանային անցմանը, անձնագրային և մաքսային վերահսկողությանը. Radar Armenia-ի հետ զրույցում ասել է «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

«Փաստաթուղթը եկավ վկայելու, որ անձնագրային, սահմանային և մաքսային վերահսկողություն կա։ Այդ վերահսկողությունն ամբողջությամբ գտնվում է Հայաստանի պատկան մարմինների իրավասության ներքո։ Եվ որևէ կերպ սա համեմատել ռուսական առաջարկի հետ՝ պարզապես անհնար է»,- ասել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ Թրամփի ուղին որոշակի առավելություն է Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական բեռների համար՝ Հայաստանի հարավով կապ հաստատելու իրենց անկլավների հետ։ Սակայն այն միջանցք անվանելն առավել ևս՝ էքստերիտորիալ միջանցք, պարզապես զավեշտ է։

Մանրամասները տեսանյութում

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական