Օրերս ՀՅԴ-ն հայտարարեց՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու է դաշինքային ձևաչափով, հավելելով՝ արժևորելով «Հայաստան» գործող դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումները սկսելու են իրենց գործընկերների հետ։
«Հայաստան» դաշինքից ո՞ր գործընկերոջը նկատի ունի ՀՅԴ-ն, եթե դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը 2022թ․-ից դադարեցրել է այդ ձևաչափով համագործակցությունը։
Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը նշեց, որ նկատի ունեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում գտնվող անձանց։
«Դաշինքի մի կողմը չի կարող հայտարարել, որ դաշինք է ստեղծել և միաժամանակ նշել կողմերին, սակայն ուղիղ հայտարարում ենք, որ նախապատվությունը տալիս ենք ՀՅԴ-ին, իսկ բանակցությունները վարելու ենք Ռոբերտ Քոչարյանի հետ», -ասաց պատգամավորը։