Քաղաքական

Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր. Անահիտ Ավանեսյան

Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում անդրադարձել է վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվությանը։

«Պատվաստումների վերաբերյալ միջազգային վկայականների տրամադրման ձևաչափը, ինչպես նաև 0-ից 10 տարեկան երեխաների պատվաստման ցուցանիշների մասով մեր առջև դրված թիրախները և վարակի տեսանկյունից ոչ վտանգավոր հիվանդությունների զրոյական դեպքերը պահպանելու ներկայիս իրավիճակը գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում»,- ասել է նա։

Նախարարը հավելել է, որ ներդրվել են նոր՝ վերջին սերնդի, առավել համակցված վեցավալենտ պատվաստանյութեր, որոնք զգալիորեն նվազեցնում են բազմակի պատվաստումների անհրաժեշտությունը։ Միաժամանակ ընդգծել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրումը, որը արդեն ներառված է ազգային պատվաստումների օրացույցում։

«Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական դաշտում իրականացվող աշխատանքներն արդեն տալիս են իրենց արդյունքները։ Մասնավորապես, 2025 թվականին 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստման ցուցանիշը կազմել է 95.1 %, ինչը 2011 թվականից առկա տեղեկատվական վիճակագրական տվյալների շրջանակում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է»,-նշել է Անահիտ Ավանեսյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական