Քաղաքական

«Ֆրոնտ-օֆիսը» չի որոշում, այլ՝ ՀՀ համապատասխան մարմինները. վարչապետ

«Ֆրոնտ-օֆիսը» չի որոշում, այլ՝ ՀՀ համապատասխան մարմինները. վարչապետ

Փաստաթղթում հստակ նշված է, որ «ֆրոնտ-օֆիսը» կամ ընդունարանը չի որոշում, այլ որոշումները կայացնում են Հայաստանի համապատասխան մարմինները, այսինքն՝ «բեք-օֆիսը»,– հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP-ի իրագործման մասին հայ-ամերիկյան հայտարարությանը։

Նա հիշատակել է նաև «Զվարթնոց» օդանավակայանը, որի կարգավորումները գործում են երկար ժամանակ, և ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տուժել. «Ինչ տեղի է ունենում «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ տարածքում, ՀՀ մայրաքաղաքում կամ դրա հարևանությամբ, նույնը կարող է տեղի ունենալ նաև ՀՀ ցանկացած տարածքում, և դա մեզ համար ընդունելի է»։

Վարչապետը խոսել է նաև երկրի տարածքով անցումը դյուրացնելու մասին. «Մենք ստանալու ենք մաքսային ու սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նախկինում ՀՀ-ում չեն եղել։ Շատ զարգացած երկրներում, ընդհուպ ԱՄՆ-ում դրանք ներդրված են։ Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու, և հույս ունեմ՝ ոչ միայն TRIPP-ի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում հնարավորություն կունենանք ներդնել այդ տեխնոլոգիաները»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական