ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, խոսելով TRIPP ենթակառուցվածքի մասին, ասել է, որ սա նաև բիզնես նախագիծ է. «Բաժնեմասերի բաշխվածությունը մեծապես կախված է ներդրումներից»։
Խանդանյանը կարևորել է այն, որ Հայաստանի համար զգայուն հարցերում Երևանն ունի որոշիչ ձայն. «TRIPP ընկերությունը երբ ձևավորվի, կանոնադրությունն ընդունվի, այնտեղ հստակ ամրագրվելու է, որ մի շարք հարցերում ՀՀ-ն ունենալու է որոշիչ ձայնի իրավունք»։