«Ես կարծում եմ՝ դա հարգալից չէ ԱՄՆ նկատմամբ»,- հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի պնդմանը, թե ինքը «Զանգեզուրի միջանցք» տերմինն է գործածելու։
«Հայաստանի ստեղծվելիք ենթակառուցված«Ես կարծում եմ՝ դա հարգալից չէ ԱՄՆ նկատմամբ»,քի նախագիծն ունի շատ հստակ, միջազգային լեգիտիմություն ունեցող անուն, և հորդորում եմ բոլոր գործընկերներին օգտագործել TRIPP անվանումը։ Իսկ տրամաբանությունը, ինչպես փաստաթուղթն է հաղորդում բոլորին, ընդհանրապես միջանցքային չէ»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե իրենք այդ ճանապարհը հատելիս չեն ուզում տեսնել հայ սահմանապահի, այդ դեպքում ինչպես է կարգավորվելու հարցը, Խանդանյանը ասաց. «Տեքստում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանապահ ու մաքսային ծառայության ներկայացուցիչներն իրենց լիազորություններից բխող գործունեություն են իրականացնելու և ներկա են լինելու ողջ ենթակառուցվածքի վրա»։ Ըստ նրա՝ սահմանային ու մաքսային հսկողության հարցում ՀՀ ինքնիշխանությունն անքննարկելի է․ դա ամրագրվել է հայտարարության մեջ.
«Քանի որ սա հիմնականում միջազգային տրանզիտ երթուղու մաս է, կարևոր է դրա արագությունն ու արդյունավետությունը, և այս առումով փաստաթղթից երևում է՝ TRIPP զարգացման ընկերությունը փորձելու է հնարավորինս արագ ու արդյունավետ անցում ապահովել ՀՀ տարածքում, դրա համար է նախատեսված «ֆրոնտ օֆֆիս-բեք օֆֆիս» աշխատանքի տարբերությունը»։