ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ չի լինելու TRIPP ենակառուցվածքների որևէ կտոր, որևէ հատված, որևէ շինություն, որտեղ կսահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
«TRIPP զարգացման ընկերությունը կունենա բաժնեմասերի ամերիկյան վերահսկիչ փաթեթ, և այնուամենայնիվ, կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտտեղ ՀՀ-ն չունենալով վերահսկիչ փաթեթ, կունենա իր վերահսկողությունը, այսինքն՝ կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, առանց ՀՀ համաձայնության, ոչինչ տեղի ունենալ չի կարող»,- ասել է նա։