Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է TRIPP նախագծում ռուսական կողմի ներգրավման հնարավորությանը՝ նշելով, որ նման հարց չի քննարկվել։
«TRIPP-ի շրջանակները մեծ հաշվով արդեն բավական պարզ են»,– ասել է նա։
Նախարարի խոսքով՝ մեծ ապաշրջափակումը շահավետ է լինելու անմիջական կամ մի փոքր հեռու գտնվող հարևանների համար ևս։
«Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողնել ՌԴ-ին»,– ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ Ռուսաստանն արդեն ներկայացված է Հայաստանի տարբեր ենթակառուցվածքներում, այդ թվում՝ երկաթուղային համակարգում, ուստի TRIPP-ում Ռուսաստանը չի մասնակցի, սակայն որպես դրա շարունակություն կամ առնչվող այլ գործունեության շրջանակներում համագործակցության հնարավորություններ կարող են ստեղծվել։