Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործարկվի մինչև 2030 թվականը։
«Ադրբեջանական կողմը նույնպես շարունակում է իր աշխատանքները։ Նախիջևանի կողմում նույնպես կան որոշ անավարտ գործեր։ Ադրբեջանական կողմը, հավանաբար, այս տարի կսկսի աշխատանքները։ Ինչպես գիտեք, Զանգեզուրի մյուս անցակետը մի գործընթաց է, որը սկսվել էր ԱՄՆ-ի մասնակցությամբ: Մենք այս տարի նույնպես առաջընթաց ենք ակնկալում այնտեղ: Մենք Զանգեզուրի միջանցքը շահագործման կհանձնենք մինչև 2030 թվականը»,- հայտարարել է նա։