Քաղաքական

TRIPP-ը չի ոտնահարում ՀՀ ինքնիշխանությունը․ Ռուբիո

TRIPP-ը չի ոտնահարում ՀՀ ինքնիշխանությունը․ Ռուբիո

Այսօր շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը համագործակցության հիանալի օրինակ է, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

«Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել և որևէ կերպ չի ոտնահարում ՀՀ ինքնիշխանությունը, այլ հարգում է այն, նպաստում է երկու երկրների երկկողմ հարաբերություններին, որոնք շատ ամուր են և շարունակում են ամրապնդվել»,- ասել է Ռուբիոն։ 

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ այս համաձայնագիրը կդառնա լավ օրինակ ամբողջ աշխարհի համար, թե ինչպես բացվել տնտեսական գործունեության և բարգավաճման համար՝ առանց որևէ կերպ վտանգելու կամ խաթարելու սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Մենք հավատում ենք, որ սա օգտակար կլինի Հայաստանի, Միացյալ Նահանգների, բոլոր մասնակիցների համար։ Բայց, վերջին հաշվով, սա օրինակ է աշխարհի համար։ Մենք խորապես նվիրված ենք այս գործին և այսօր կարևոր քայլեր ենք ձեռնարկում առաջ շարժվելու համար»,- եզրափակել է նա։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական