Քաղաքական

ՀՅԴ-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին՝ դաշինքային ձևաչափով

ՀՅԴ-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին՝ դաշինքային ձևաչափով

ՀՅԴ որոշել է մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին. տեղեկացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ներկայացնելով գերագույն ժողովի հայտարարությունը։

«ՀՅԴ Գերագույն ժողովը որոշեց մասնակցել 2026թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափի։

Լիազորել ՀՅԴ Հայատանի ԳՄ-ին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ՝ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ, ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունն ու մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում»,- ասաց նա։

Նրա խոսքով, իրենք սկսելու են քննարկումներ՝ դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ. «Բնականաբար, մենք արժևորելով «Հայաստան» գործող դաշինքի գործունեություը, առաջնային քննարկումները սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Մեր տրամադրվածությունը հետևյալն է՝ ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք ինչու չէ՝ հավակնություն՝ դաշինքը պահպանելու, ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու»։

Հարցին՝ ո՞վ է ղեկավարելու դաշինքը, և արդյո՞ք կլինի Ռոբերտ Քոչարյանը, նա նշել է. «Այդ մասին որոշում չկա։ ՀՅԴ-ն որոշել է մասնակցել, և որոշել է մասնակցել դաշինքային ձևաչափով։ Հիմա պետք է տեղի ունենան քննարկումներ, խորհրդակցություններ և բանակցություններ, որ գանք եզրակացության։ Այդ բոլոր հարցերում վերջնական որոշման կգանք քննարկումների և բանակցությունների արդյունքում»,- ասել է նա՝ հավելելով, որ որևէ քննարկում մինչ այդ տեղի չի ունեցել, քանի որ չեն ունեցել որոշում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական