ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է բանակում մահվան դեպքերին։
Ըստ նախարարի, 2025թ. մահացել է 30 զինծառայող, որոնցից 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներով, 6-ը ծառայության հետ կապված՝ (կայծակնահարություն, հոսանքահարում, ինքնասպանություն, առողջական խնդիրներ)։
Նրա խոսքով, 2024թ. համեմատ, 2025թ. մահացության թվերը պակասել են 40%-ով. «Սա է իրականությունը։ Սա այնպիսի վիճակագրություն է, որը, իհարկե, բարդ է ասել գոհացուցիչ, քանի որ մահվանն է առնչվում, բայց չեմ կարող նաև չգնահատել, որ ունենք էական արդյունքներ ու էական տեղաշարժ»։
«Ամենակարևորը՝ միջանձնային հարաբերություններում չենք ունեցել դեպք, երբ մարդը մարդուն սպանում է։ Սա աննախադեպ է երրորդ Հանրապետության պատմության մեջ»։