Քաղաքական

ՀՀ-ն ինքնիշխան պետություն է. Հասմիկ Հակոբյանը հակադարձել է Սոլովյովին

ՀՀ-ն ինքնիշխան պետություն է. Հասմիկ Հակոբյանը հակադարձել է Սոլովյովին


Ռուս հաղորդավար, պրոպագանդիստի համարում ունեցող Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ Հայաստանը կորցնելը դեմ է ՌԴ ազգային շահերին։ Նրա պնդմամբ՝ «հատուկ ռազմական գործողություն» պետք է իրականացնել ոչ միայն Ուկրաինայում, այլև՝ ՌԴ ազդեցության այլ տարածքներում։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց՝ Սոլովյովը քաղաքական դեմք չէ, սակայն հանդես է գալիս որպես «պաշտոնական խոսափող», և հենց այդ պատճառով միայն  հանրային քննադատության միջոցով կարող են արտահայտել իրենց բողոքը․

«ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, և որևէ երկիր չի կարող այն շարունակել ընկալել որպես իր ազդեցության տակ գտնվող պետություն»։ 

Հակոբյանի խոսքով՝ վտանգ չկա, քանի որ Հայաստանը մշտապես շփման մեջ է իր հարևան պետությունների հետ, և առաջացած խնդիրների դեպքում դրանք քննարկվում ու լուծվում են երկխոսության միջոցով։ 

Նրա գնահատմամբ՝ նման հաղորդավարական պահվածքը չի կարող դիտարկվել որպես ուղիղ սպառնալիք հայ-ռուսական հարաբերություններին, սակայն ռուս գործընկերները պետք է համապատասխան հետևություններ անեն և սաստեն իրենց լրատվամիջոցներին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական