Քաղաքական

Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արարատին և մեր Եկեղեցու բոլոր նվիրյալ հոգևորականներին․ Կոնջորյան

Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արարատին և մեր Եկեղեցու բոլոր նվիրյալ հոգևորականներին․ Կոնջորյան

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրառումը․

«Այցելեցի Երևանի Սուրբ Սարգիս Եկեղեցի և հանդիպեցի Տեր Արարատ քահանա Օրդոյանին, ով միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացին:

Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արարատին և մեր Եկեղեցու բոլոր նվիրյալ հոգևորականներին` այս կարևոր առաքելության ճանապարհին:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` աջակցություն հայտնել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին, մեր Սուրբ Եկեղեցու նորոգման այս վսեմ առաքելության մեջ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական