Ադրբեջանական Report-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի երկրորդ խմբաքանակը՝ ընդհանուր 2698 տոննա։
48 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը Բիլաջարի կայարանից մեկնել է Բոյուկ Քեսիկ կայարանի ուղղությամբ (Ադրբեջան-Վրաստան սահմանին)։
Բեռը ներառում էր 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք։ Բեռը տարանցիկ կերպով մատակարարվել է Վրաստանի տարածքով։
Հիշեցնենք, որ ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը Հայաստան է մատակարարվել 2025 թվականի դեկտեմբերին։ Այն ներառում էր 1220 տոննա AI-95 բենզին։