Քաղաքական

Գողացել էին կենցաղային իրեր՝ տուժողին պատճառելով 425 հազար դրամի վնաս

Գողացել էին կենցաղային իրեր՝ տուժողին պատճառելով 425 հազար դրամի վնաս

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ Ստեփանավանի բնակիչ՝ 33-ամյա, 29-ամյա և 32-ամյա երեք երիտասարդ դեկտեմբեր ամսին, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Ստեփանավանի Հակոբ Մեղապարտի փողոցի տներից մեկը և 

29-ամյա և 32-ամյա երիտասարդները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Ստեփանավանի բաժին, որտեղ ընդունել են իրենց կողմից կատարված հանցագործությունը:
Տուժողից ընդունվել է հաղորդում:

Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական