Քաղաքական դաշտում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ Ադրբեջանի հետ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Խոսքը ինչպես ավտոմոբիլային ճանապարհների, այնպես էլ՝ երկաթուղային կապի վերականգնման մասին է։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը ասաց՝ Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև Խորհրդային Միության փլուզումն ուներ 2 հիմնական երկաթուղային կապ։
«Առաջինը Մեղրիով անցնող ճանապարհն էր՝ Բաքու-Մեղրի-Նախիջևան, որը գործում էր 1941-ից, իսկ 1971-ից կար նաև այլ կապ՝ Ղազախ-Իջևան երկաթուղին էր»,-ասաց քաղաքագետը։
Քաղաքագետի խոսքով՝ Ղազախ-Իջևան երկաթուղին յուրահատուկ է նրանով, որ ի սկզբանե պլանավորվել է որպես հիմնական մագիստրալային կապ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ՝ ապահովելով ավելի կարճ ճանապարհ։
Նա նաև ընգծեց, որ արդեն իսկ պետք է մտածել գործնական լուծումների մասին, քանի որ արդեն անհրաժեշտ է ուղիղ կապ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը ևս կարևոր կլինի Թուրքիա-Ադրբեջան տրանզիտի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։