Քաղաքական

Իրանական ցույցերը ո՛չ տարածաշրջանին, ո՛չ Հայաստանին օգուտ չեն. իրանագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրանական ցույցերը ո՛չ տարածաշրջանին, ո՛չ Հայաստանին օգուտ չեն. իրանագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռեզա Փահլավին, որն այժմ ապրում է ԱՄՆ-ում, և որի հայրը գահընկեց էր արվել 1979 թվականի իսլամական հեղափոխության ժամանակ, իրանցիներին կոչ է արել «դուրս գալ փողոց և միացյալ ճակատով աղաղակել իրենց պահանջների մասին»։ Արդեն քանի օր է՝ Իրանում մոլեգնում են բողոքի ցույցերը։ Բախումների հետևանքով կան զոհեր։

Radar Armena-ի զրուցակիցը՝ իրանագետ Ժաննա Վարդանյանի կարծիքով, դեկտեմբերի 28-ին սկսած ցույցերը թափ առել են վերջին 3 օրում։ 

«Ընդ որում, եթե առաջին 10 օրը դրանք նույն տեմպով էին ընթանում և հիմնականում նույն տարածքներն էին ընդգրկում, ապա վերջին երեք օրը ընդլայնվել է ցույցերի աշխարհագրությունը»,-ասաց նա։ 

Նրա խոսքով՝ այդ ցույցերը վկայում են Իրանում հանրության տարբեր շերտերում դժգոհության մասին։ Իրանագետն ուշադրություն հրավիրեց՝ թեև ցույցերը սկսվել են ռիալի արժեզրկման պատճառով, բայց արդեն վերածվել են քաղաքական, հակաիշխանական ակցիաների։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական