Քաղաքական

Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված հեռացավ. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված հեռացավ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգում անդրադարձել է իր և 10 եպիսկոպոսների կողմից ստորագրված հայտարարությանը։

«Ես հանդես եմ գալիս որպես Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ և, նաև, որպես վարչապետ։ Թող շարունակեն անօրինություն փնտրել, նրանց, բացի հոգնությունից, ուրիշ բան չի սպասվում»,-ասել է վարչապետը։

Դիտարկմանը, որ կաթողիկոսը հեռանալու մտադրություն չունի, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ իրենք էլ պատրաստվում են այնպես անել, որ նա փոխի այդ մտադրությունը. «Սերժ Սարգսյանն էլ չուներ հեռանալու մտադրություն, բայց ստիպված էր հեռանալ: Կտրիճ Ներսիսյանն էլ ստիպված կլինի հեռանալ»,-շեշտել է նա։ 

Խոսելով եկեղեցու բարենորոգման խմբի երեկվա նիստի մասին, նա հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի կեցավայրում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական