Քաղաքական

Ինչպես է կազմակերպվել Ադրբեջանից բենզինի ներկրումը. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես է կազմակերպվել Ադրբեջանից բենզինի ներկրումը. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանից բենզին ներկրելու գործարքից։

«Փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը Ադրբեջանի պատրաստակամությունն է հայտնել վաճառել նավթամթերք։

ՀՀ կառավարությունն էլ, ուսումնասիրելով դաշտը, գործարարներին, որոնք, մեր գնահատմամբ, հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, որ, օրինակ, կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, իսկ մենք չեն գնում… ասել ենք, որ կա նման հնարավորություն։ Եվ երկու կողմերի ընկերությունները կապ են հաստատել»,- հայտնել է նա։

Ըստ վարչապետի, բոյկոտի դրսևորում եղավ առաջին խմբաքանակի ժամանակ. «Եղան ցանցեր, որ հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունն ու մտավախությունը ճիշտ էր»։

Նա նաև նշել է. «Հիմա կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ շուկան ու հնարավորությունը բաց է բոլորի համար, և ով ուզի, կարող է օգտվել դրանից»։

Ինչ վերաբերում է այլ ապրանքների առևտրի հնարավորությանը, վարչապետը հայտնել է. «Հիմա պրոցեսներ կան, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ վաճառելու և ինչ գնելու հարցում են հետաքրքրված: Հիմա պրոցեսը գնում է․ երբ նորություն լինի, կիմանաք։ Գիտեմ, որ կան՝ նախնական ապրանքացանկերով են փոխանակվել, դեռ ուսումնասիրության պրոցես է գնում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական