Քաղաքական

Այսօր քայլում էինք Քրիստոսին ասելու, որ գնում ենք քո պատգամի հետևից և ստեղծում ենք խաղաղություն. վարչապետ

Այսօր քայլում էինք Քրիստոսին ասելու, որ գնում ենք քո պատգամի հետևից և ստեղծում ենք խաղաղություն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուխտերթից հետո ելույթ է ունեցել։ Նա հիշեցրել է, որ պատարագների ժամանակ բազմիցս հնչում է «Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք» արտահայտությունը:

Նա նշել է, որ այսքան ժամանակ խաղաղության համար աղաչել են Աստծուն. «Սակայն հասկացել ենք, որ զուգահեռ՝ մեր որոշումներով, մեր գործողություններով պետք է ստեղծենք այդ խաղաղությունը»,- ասել է նա։

«Այսօր քայլում էինք Քրիստոսին ասելու, որ գնում ենք քո պատգամի հետևից և ստեղծում ենք խաղաղություն»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրական Հայաստանը վերահաստատվում է որպես քրիստոնեական արժեքների կրող, որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական